Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

«Երբ հիվանդ է մայրը` հիվանդ է ամբողջ ընտանիքը»

«Երբ հիվանդ է մայրը` հիվանդ է ամբողջ ընտանիքը»

Այսօր մամուլի ասուլիսում Հայ ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ամփոփեց կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը: Նա հայտնեց, որ կանայք ավելի շատ մահանում են կրծքագեղձի քաղցկեղից: Չնայած դրան՝ Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ և դրանից խուսափելու լավագույն ձևը կանխարգելն է, ինչի համար անհրաժեշտ է տարին մեկ անգամ ստուգվել, նույնիսկ եթե գանգատ չկա: «Երբ հիվանդ է մայրը` հիվանդ է ամբողջ ընտանիքը»,-ասաց նա:

 

Այսպիսով Հայ ամերիկյան բժշկական կենտրոնում այս տասներկու տարիների ընթացքում 300 հազար այցելու է եղել, և միայն 160 հազարը կրծքագեղձի ստուգման համար են այցելել: Նրանցից 8 հազար հոգու մոտ արձանագրվել է քաղցկեղ, որոնցից 3861-ը նույնիսկ գանգատ չի ունեցել, և բժիշկները կարողացել են  հայտնաբերել քաղցկեղը, երբ այն  բրնձի հատիկի չափ է եղել: Այսօր կենտրոնն  օրական 120  այցելու է ունենում:

 

Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ հասարակության բոլոր շերտերն էլ հիվանդության համար խոցելի են, քանի որ քաղցկեղը չի նայում, թե ով ես դու: Ըստ նրա՝ կանայք ստուգման չեն գնում  առաջնահերթ, որովհետև վախենում են արդյունքից, երկրորդ պատճառը դա գումարն է, սակայն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր կին իր առողջության համար ամեն տարի կարող է տասնհինգ հազար դրամ տրամադրել:

 

Ինչ վերաբերում է մարզերին, ապա Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ իրենք այցելում են մարզեր և կան մարզեր, որտեղ հիվանդության տոկոսն ավելի բարձր է: Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը համեմատական քիչ են Սյունիքի մարզում, սակայն այնտեղ էլ կանայք ունեն վահանագեղձի խնդիր:

Սկզբնաղբյուր. http://mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ